Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում Ադրբեջանի պահանջները կատարող «թուրքի սրտի» իշխանություն է

Հայաստանում Ադրբեջանի պահանջները կատարող «թուրքի սրտի» իշխանություն է
24.05.2024 | 11:12

Ադրբեջանական քարոզչամեքենան, Հայաստանի անկախացումից հետո, բացի Ադրբեջանին զիջումների կողմնակից Լևոն Տեր-Պետրոսյանից, Հայաստանի ոչ մի ղեկավարի չի գովել, հիմա ամբողջ օրը Նիկո Փաշինյանին գովաբանում է: Այդ քարոզչամեքենան վիրավորում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Նույն կերպ է վարվում նաև Հայաստանի իշխանության քարոզչամեքենան՝ գովաբանում է Նիկոլ Փաշինյանին, վարկաբեկում Բագրատ Սրբազանին:

Մեր պապերն ասում էին՝ թուրքի սրտով չլինեք։ Հայաստանում Ադրբեջանի պահանջները կատարող «թուրքի սրտի» իշխանություն է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ

ւ ներքո